Սիրիայի նոր իշխանությունները ժամանակավոր կառավարությունում ԱԳ նախարար են նշանակել

Սիրիայի նոր իշխանությունները երկրի ժամանակավոր կառավարության արտաքին գործերի նախարար են նշանակել Ասադ Հասան ալ-Շիբանիին:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին դեկտեմբերի 21-ին  հաղորդել է սիրիական SANA գործակալությունը:

«Գլխավոր հրամանատարությունը հայտարարել է  Սիրիայի նոր կառավարությունում արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնում պարոն Ասադ Հասան ալ-Շիբանիի նշանակման մասին»,- գրում է գործակալությունը։



Source link

Leave a Comment