Aurora News | Իլհամ Ալիևի ուղերձն Իրանի նախագահին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Մասուդ Պեզեշկիանին Իրանի և Իսրայելի միջև հակամարտության ավարտի և հրադադարի համաձայնագրի կնքման կապակցությամբ։ Այս մասին  հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Տարածաշրջանում խաղաղությունն ու անդորրը կարևոր պայման են, ուստի շնորհավորում եմ հակամարտության ավարտի և հրադադարի համաձայնագրի կնքման կապակցությամբ»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

Հավելենք՝ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշկիանի միջև։

 

Իրանի նախագահը Մասուդ Փեզեշքիանը զրույցի ընթացքում բարձրացրել է նաև Իրանի վրա հարձակվելու համար Ադրբեջանի օդային տարածքն օգտագործելու հարցը։

Leave a Comment