Ղրղզստանի խորհրդարանը երեկ
ընդունել է օրենք, որն արգելում է երկրում պոռնոկայքերը: Պրովայդերները պետք է
արգելափակեն նման ծառայությունների մուտքը՝ լիցենզիան հետ կանչելու սպառնալիքի
ներքո։
Օրենքի համաձայն՝ պոռնոգրաֆիկ բովանդակությամբ կայքերին մուտքը կարգելափակվի 24 ժամվա ընթացքում՝ իշխանություններից պահանջը ստանալուց հետո: Օրենքին կողմ է քվեարկել 60 պատգամավոր, դեմ՝ մեկը։
Ղրղզստանի խորհրդարանի կայքում ասվում է, որ փաստաթուղթն ընդունվել է «հասարակության բարոյական արժեքները պաշտպանելու նպատակով»: Օրինագծի նախաձեռնողներից մեկը՝ Մարլեն Մամատալիևը, ավելի վաղ հայտարարել էր, որ «նման անբարոյական բաները» «չեն համապատասխանում երկրի բնակիչների ժողովրդական արժեքներին»։