
Դիտում ՝ 21 003
Իրանում լրիվությամբ վերականգնվել է համացանցի հասանելիությունը։ Վերականգնվել է նաեւ հասանելիությունը բջջային եւ ստացիոնար կապի հանդեպ, որոնք սահմանափակվել էին իրանա-իսրայելական հակամարտության ժամանակ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության Տեղեկատվության եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների նախարար Սաթար Հաշեմին։
Նրա խոսքերով, սահմանափակումները եղել են հարկադրական քայլ, քանի որ Իսրայելը՝ Իրանի տարածքին հարվածելիս կապի միջոցներն օգտագործել է ռազմական նպատակներով։ Հաշեմին նաեւ ասել է, որ երկիրը վնաս է կրել այդ անջատումների պատճառով եւ ներողություն է խնդրել քաղաքացիներից։ Հիշեցնենք, որ հայտնի էր դարձել նաեւ, որ մասնակիորեն վերականգնվել է ավիահաղորդակցությունը։
Կիսվել սոց․ ցանցերում