
Ռուսաստանն ու Ուկրաինան Ստամբուլում ձեռք բերված համաձայնության շրջանակներում իրականացրել են գերիների փոխանակման հերթական փուլը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ռուսական բանակցային խմբի ներկայացուցիչը։
Հիշեցնենք՝ Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել Թուրքիայում՝ հունիսի 2-ին, որի ընթացքում կողմերը, ի թիվս այլ հարցերի, համաձայնության էին եկել մինչև 25 տարեկան գերիների փոխանակման շուրջ՝ հավասարության սկզբունքով: