«Ագարակի անցակետով ՌԴ քաղաքացիներ են տարհանվել Իրանից» . Զախարովա (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան կրկին շնորհակալություն է հայտնել այն երկրներին, որոնք նպաստել են ռուսների դուսբերմանը Իրանից և Իսրայելից՝ լարվածության սրման պայմաններում։

«Հունիսի 14-ից ի վեր Իրանից մոտ 900 քաղաքացի է տարհանվել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքմենստանի տարածքով»,- ճեպազրույցի ժամանակ հայտնել է Մարիա Զախարովան։

ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Հայաստանի տարածքով ՌԴ քաղաքացիները դուրս են բերվել Ագարակի անցակետով:

Leave a Comment