Մարկ-Անդրե տեր Շտեգենը կարող է տեղափոխվել «Մոնակո»։
Mundo Deportivo-ի տվյալներով՝ մոնեգասկները փնտրում են նոր դարպասապահ և կապ են հաստատել «Բարսելոնայի» խաղացողի ներկայացուցիչների հետ՝ պարզելու համար, թե արդյոք հնարավոր է տրանսֆերը։
«Մոնակոն» հետաքրքրված է նաև «Տորինոյից» Վանյա Միլինկովիչ-Սավիչով և «Տրաբզոնսպորից» Ուգուրջան Չակիրով, բայց գերմանացի ֆուտբոլիստի հետ տարբերակը համարվում է առաջնահերթ։
Ինքը՝ Տեր Շտեգենը, ներկայումս մտադիր է մնալ «Բլաուգրանայում»։