Ես ասել եմ, որ ուժայինները պետք է այդ սպառնալիքը վերացնեն. դա հիմա կկոչվի ռազմական հեղաշրջում, թե այլ բան, ես կարող է այդ տերմինոլոգիային չտիրապետեմ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Նա ասաց, որ իրեն իրավապահները ոչ զանգել են, ոչ էլ ծանուցագիր են ուղարկել։
Հարցին՝ մտահոգություն չունի՞, որ իր նկատմամբ էլ գործողություններ կիրականացվեն, Սրբազանը պատասխանեց. «Մտահոգությունը ո՞րն է, ի՞նչ մտահոգություն պետք է ունենամ։ Բագրատ ՍՐբազանին ձերբակալեցին, սրա տակից պետք է դուրս գան։ Շատ բան կարող ես անել, բայց անելուց հետո պետք է տակից դուրս գաս։ Այս իշխանությունից ամեն ինչ սպասելի է, եթե Վեհափառի վրա են գնում, ես ի՞նչ ասեմ»։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։
«2025 թվականի հունիսի 17-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)»,–հայտնել են գլխավոր դատախազությունից։