Արդեն չեն էլ թացքնում, որ և վարույթի սկիզբտ, և ընթացքը ակնհայտ ուղղորդված քաղաքական է, որովհետև նույնիսկ եթե ընդունեինք, որ իրականում տեղի է ունեցել հանցագործություն,ինչպես իրենք են նկարագրում, նույնիսկ էդ պարագայում գործի քննության էն էլ նախնական փուլում իրավապահներին պարգևատրելը նոնսենս է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
«Սա ցույց է տալիս, որ անմիջական հովանավորություն կա էս գործով։ Նույնկերպ, երբ նախորդ տարի հունիսի 12-ին ոստիկանությունը ակնհայտ ապօրինի բռնություն գործադրեց, նույն օրը Ազգային ժողովի ամբիոնից ոգևորում էր խրախուսում էր ոստիկանությանը, ձևաչափ սահմանելով, որ ցանկացած ապօրինի գործողություն ոստիկանների կողմից խրախուսվելու է:
Նորմալ, ադեկվատ իշխանության պարագայում, նորմալ երկրում առհասարակ պետք է բացառվի քրեական վարույթի ընթացքում, դատական ակտ չեղած պայմաններում նման տեսակի միջամտությունը և իրավապահներին գովելը կամ ինչ-որ եղանակով ուղղորդելը: Եթե նախկինում գործերով դա արվում էր ինչ-որ կես խոսքերով, ուղղորդումներով, երբեմն գաղտնի, երբեմն տեսնում էինք, որ այդ իրավապահները պարգևատրվում են, բայց դա ներկայացվում էր որպես ընթացող գործողություն, այլ ոչ թե քաղաքական իշխանության կողմից խոստում կամ խոստման կատարում, դրանք դեռ թույլ դրսևորումներ էին: Հիմա արդեն շատ բաց, պարզ և ստարտն են ազդարարում քաղաքական հետապնդումների, և տեղում էլ արդեն հընթացս կառավարում կեղծ ինֆորմացիոն հոսքերը, և փաստորեն, պարգևատրում այն պաշտպանող անձանց, որոնք ակնհայտ ապօրինի գործողություններ են կատարում»,– ասաց փաստաբանը։
Անդրադառնալով նրան, որ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մի խումբ օգտատերեր արձանագրել են, որ Հայաստանում նոր հոկտեմբերի 27 է կանխվել, Խոդոյանն ասաց, որ նախ պետք է պարզել, թե այդ ո՞ր օգտատերերն են, արդյոք իրենք ֆեյքերն են, որոնք հրամանով դաշտ են նետվել. «Նույնի հակառակն էլ կարող ենք տեսնել, որ վերջին հինգ տարիների ընթացքում բազմաթիվ օգտատերեր ասում են, որ իրենք պետական դավաճան են և Հայաստանի Հանրապետությունը կործանում են։ Դրանք ավելի լուրջ մեղադրանքներ են և իրենց տակ ունեն ավելի շատ փաստական բազա և արժի այդ հարցերով մտահոգվել»։