Իրանի վերահսկող մարմինը հաստատել է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կասեցնելու օրինագիծը

https://arm.sputniknews.ru/20250626/irani-verahskvogh-marminy-hastatel-e-magate-i-het-hamagvortsakcutjuny-kasecnelu-orinagitsy-90655221.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1a/90651156_13:0:1436:1067_1920x0_80_0_0_602a19d54059a544c7897bb0d036eb80.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

մագատէ, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, ռաֆայել գրոսի

մագատէ, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, ռաֆայել գրոսի

Բաժանորդագրվել

Ավելի վաղ Իրանի խորհրդարանը հաստատել էր Թեհրանի և ՄԱԳԱՏԷ-ի համագործակցությունը կասեցնելու մասին օրինագիծը։

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Իրանի սահմանադրության պահապանների խորհուրդը հաստատել է ՄԱԳԱՏԷ–ի հետ Թեհրանի համագործակցությունը կասեցնելու մասին օրինագիծը։ Այս մասին հայտնել է այդ վերահսկող մարմնի պաշտոնական ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը։

«ՄԱԳԱՏԷ–ի հետ համագործակցությունը կասեցնելու մասին կառավարությանը պարտավորեցնող օրինագիծը սահմանադրության պահապանների խորհրդի անդամների քննարկումից հետո չի ճանաչվել իսլամական իրավունքին և սահմանադրությանը չհամապատասխանող»,– գրել է նա X սոցցանցում։

Իրանի խորհրդարանն ավելի վաղ հաստատել էր օրինագիծ ՄԱԳԱՏԷ–ի հետ Թեհրանի համագործակցությունը կասեցնելու մասին «այնքան ժամանակ, մինչև Իրանի միջուկային օբյեկտների և միջուկային գիտնականների անվտանգությունը չապահովվի»։

Ավելի վաղ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել էր, որ ՄԱԳԱՏԷ–ն չի կատարել համագործակցության մասին համաձայնագրերով ստանձնած իր պարտավորությունները։

ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն Ռաֆայել Գրոսին հունիսի 23-ի գիշերը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Թեհրանին խնդրել էր հասանելիություն տալ Իրանի երեք վնասված օբյեկտներին` հետևանքների մասշտաբները հասկանալու և գործակալության մանդատի համապատասխան միջուկային տեխնոլոգիաների հետագա խաղաղ օգտագործման համար: Սակայն Իրանի մշտական ​​ներկայացուցիչը հայտարարեց, որ կազմակերպությունը վարկաբեկել է իրեն՝ վերածվելով քաղաքական գործիքի:

ՌԴ–ն և ՄԱԳԱՏԷ–ն ապացույցներ չունեն, որ Իրանը պատրաստվում է միջուկային զենք ստանալ. Պուտին

Երկրի հարաբերությունները կազմակերպության հետ վատթարացել էին դեռ իսրայելական գործողության և ԱՄՆ-ի հարվածներից առաջ. Թեհրանը սահմանափակել էր տեսուչների մուտքը իր օբյեկտներ: Իսկ հարվածներից անմիջապես առաջ ՄԱԳԱՏԷ-ն բանաձև ընդունեց, որում ասվում էր, որ Իրանը չի կատարում իր պարտավորությունները միջուկային զենքի չտարածման ռեժիմի շրջանակներում: Մասնավորապես, փաստաթղթում նշվում էր, որ Թեհրանը գործակալությանը չի տրամադրել «տեխնիկապես հիմնավորված բացատրություններ» չհայտարարագրված օբյեկտներում արհեստականորեն ստեղծված ուրանի մասնիկների առկայության վերաբերյալ: Դրանից հետո Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին: Գործակալությունը ԱՄՆ-ի հարվածներից հետո ավերածություններ է գրանցել Սպահանում, Ֆորդոյում և Նաթանզում, սակայն օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի դիտվել:

Leave a Comment