Իրանը գործակալներին հրթիռին կապելով մահապատժի չի ենթարկել. տարածվող լուսանկարները կեղծ են

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Սոցցանցերի հայկական տիրույթում հունիսի 17-ից ակտիվորեն տարածվում են լուսանկարներով ուղեկցվող գրառումներ, որոնցում պնդում է արվում, թե Իրանը մահապատժի է ենթարկել բացահայտված իսրայելական գործակալներին՝ նրանց կապելով արձակվող հրթիռներին։ Տարածվող գրառումներին կից նշվում է․ «Ահա Իրանում ինչպես են վարվում դավաճանների, գործակալների և լրտեսների հետ»։ Պատկերներում երևում են տղամարդիկ, որոնք իբր կապված են բալիստիկ հրթիռներին։ Լուսանկարները միայն Facebook-ում հավաքել են ավելի քան 10,000 հավանում և արձագանք, ինչպես նաև ակտիվորեն տարածվել Instagram-ում և YouTube-ում։ #CivilNetCheck-ը ստուգել է այս պնդումները և պարզել, որ տարածվող լուսանկարները կեղծ են՝ ստեղծված արհեստական բանականության (AI) միջոցով։ Ի՞նչ է իրականում տեղի ունեցել Իրանում Այս պատկերները տարածվել են […]

Leave a Comment