
Խաղաղության համաձայնագրի վերաբերյալ, կարծում ենք, հնարավոր կլինի մոտ ապագայում նոր քննարկումներ ունենալ Բաքվի հետ՝ հայտարարել է փոխարտգործնախարարը:
Վահան Կոստանյանը, անդրադառնալով վարչապետի՝ Ստամբուլ այցին, նշել է, որ այն անցել է բավականին դրական մթնոլորտում, քննարկվել են թե՛ հայ-թուրքական հարաբերությունները, թե՛ տարածաշրջանին վերաբերող հարցեր:
Արձանագրվել է, որ մի շարք թեմաների շուրջ Հայաստանի և Թուրքիայի դիրքորոշումները մոտ են՝ տեղեկացրել է նախարարի տեղակալը, պարզաբանել՝ իրականությանը չի համապատասխանում, թե օրակարգի հարց է դարձել ադրբեջանցիների Հայաստան վերադարձը:
«Դա չի համապատասխանում իրականությանը»,- ասել է Վահան Կոստանյանը։
«Ի՞նչ դիրքորոշում ունի Թուրքիայի նախագահը Խաղաղության խաչմերուկի վերաբերյալ» հարցին ի պատասխան Կոստանյանը մանրամասնել է.
«Ըստ էության, կա ընդհանուր ըմբռնում, որ Հայաստանը իր առաջարկներով կառուցողական է մոտենում կոմունիկացիաների բացմանը։ Հայաստանի տեսլականը կառուցողական է գնահատվում Թուրքիայի մեր գործընկերների կողմից»: