Միայն խաղաղ միջավայրում է հնարավոր ստեղծել առողջապահական, կրթական համակարգ առողջ հասարակություն ունենալու համար. Ավանեսյան


Նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Երևանում մեկնարկած Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումի (EFMA 2025) պաշտոնական բացմանը:


 


Սա մի հարթակ է տարբեր երկրների բժշկական համայնքների միջև փորձի փոխանակման, առողջապահական քաղաքականությունների բարելավման և համակարգային համագործակցության խորացման համար:


 


«Հայաստանը վերջին շրջանում նպատակաուղղված աշխատանք է իրականացնում վերափոխելու առողջապահական համակարգը` հիմնվելով բուժծառայությունների հասանելիության, բարձր որակի ապահովման, արդարության և ոլորտի կայուն զարգացման վրա: Մենք այժմ դժվար և մեծ ջանքեր պահանջող ռեֆորմների փուլում ենք, և բժշկական ասոցիացիաները մեր հիմնական գործըկերներն են»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:


 


Նախարարն ընդգծել է, որ մեր երկիրն արժևորում է խաղաղությունը, քանի որ լավ գիտենք պատերազմների և կոնֆլիկտների թողած ազդեցությունը հատկապես առողջապահական համակարգի վրա, և հավելել, որ միայն խաղաղ միջավայրում է հնարավոր ստեղծել առողջապահական, կրթական համակարգ առողջ հասարակություն ունենալու համար:


 


Ֆորումի հիմնական թեմաներն են՝


  • Բժշկական ասոցիացիաների ինքնակառավարումը:

  • Առողջապահական կադրային քաղաքականության մարտահրավերները:

  • Արտակարգ բժշկական օգնության զարգացումը:

  • Արհեստական բանականությունը՝ բժշկության ապագայի համատեքստում:

Դիտումների քանակ1

Leave a Comment