Թուրքիայի մեր գործընկերները կառուցողական են գնահատում Հայաստանի տեսլականը. Վահան Կոստանյան

https://arm.sputniknews.ru/20250626/turqiaji-mer-gvortsynkernery-karucvoghakan-en-gnahatum-hajastani-teslakany-vahan-kvostanjan-90648983.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/0b/74431451_177:0:1600:1067_1920x0_80_0_0_896fee4696be327bb9f699f05d38fa97.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, թուրքիա, վահան կոստանյան, նիկոլ փաշինյան, ռեջեփ թայիփ էրդողան

հայաստան, թուրքիա, վահան կոստանյան, նիկոլ փաշինյան, ռեջեփ թայիփ էրդողան

Բաժանորդագրվել

ՀՀ փոխարտգործնախարարի համոզմամբ` թուրքական կողմի կենսական շահերից է բխում կոմունիկացիաների բացումը մեր տարածաշրջանում։

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Հայաստանի` կոմունիկացիաների բացման վերաբերյալ տեսլականը կառուցողական է գնահատվում Թուրքիայի գործընկերների կողմից։ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Թուրքիա կատարած այցի արդյունքներին և հայկական կողմի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։

«Կա ընդհանուր ըմբռնում, որ ՀՀ–ն կառուցողական է մոտենում կոմունիկացիաների բացման վերաբերյալ իր առաջարկներով։ Հայաստանի տեսլականը կառուցողական է գնահատվում Թուրքիայի մեր գործընկերների կողմից»,– ընդգծեց նա։

Արձագանքելով լրագրողների հարցին` Կոստանյանը նշեց, որ ինքը Թուրքիայի կողմից չի լսել, որ Հայաստանով ճանապարհը պետք է անարգել անցնի։

«Դուք նրանցից նման պնդում լսե՞լ եք, ես չեմ լսել։ ՀՀ–ի համար շարունակում է սկզբունքային մնալ այն, որ կոմունիկացիաները պետք է լինեն ՀՀ իրավազորության ներքո, և այդ ճանապարհների նկատմամբ պետք է պահպանվի ՀՀ սուվերենությունը»,– ասաց նա։

Փոխնախարարի համոզմամբ` թուրքական կողմի կենսական շահերից է բխում կոմունիկացիաների բացումը մեր տարածաշրջանում։

«Հույս ունենք, որ այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել, կյանքի կկոչվեն, որոնց մասին մենք մշտապես մեր դիրքորոշումը հայտնում ենք»,– ընդգծեց Կոստանյանը։

Ինչ վերաբերում է հայ–թուրքական և հայ–ադրբեջանական հարաբերություններին, ապա նա այս հարցերում փակուղի չի տեսնում, քանի որ երկու կողմի հետ էլ քննարկումներ կան։

Կոստանյանը նաև տեղեկացրեց, որ Մերձավոր Արևելքի և տարածաշրջանային հարցերում արձանագրվել է, որ մի շարք թեմաների շուրջ Հայաստանի և Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են։

Նա անդրադարձավ նաև 3–րդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրերով անձանց համար Հայաստան–Թուրքիա ցամաքային սահմանի բացմանը` նշելով, որ թե՛ հայկական, թե՛ թուրքական կողմը նորից արձանագրել են, որ պայմանավորվածությունն ուժի մեջ է, և ամեն դեպքում այս ուղղությամբ քայլեր պիտի արվեն։

Լրագրողի հարցին, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նաև օրակարգային հարց է դարձրել ադրբեջանցիների` Հայաստան գալու ու ապրելու հարցը, ՀՀ ԱԳ փոխնախարարն արձագանքեց. «Չի համապատասխանում իրականությանը»։

Leave a Comment