Ակտիվիստ Սամվել Վարդանյանն այսօր մեկ ժամ տևողությամբ միայնակ ու լուռ ակցիա է իրականացրել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ պարզելով երեք ցուցապաստառ։
«Էսօր ԱՄՆ դեսպանատան առաջ ակցիա եմ իրականացնում։ Ունեմ 3պաստառ, գլխավորը նկարում կցվածն ա։ Մյուսները կդնեմ մեկնաբանությունների բաժնում։
Պաստառի վրա գրված ա «ԱՄՆ դեսպանատուն որքա՞ն ես աչք փակելու Հայաստանում ստալինյան դարաշրջանի բռնաճնշումներին։ Դու կողմ ես վերցրել/բռնել։ Դու համահանցակից ես։ Հայաստանում գործող ռեժիմը վայելում է ձեր հովանավորությունը»»,-գրել է նա։