Հրայր սարկավագ Հակոբյանը և գործարար Տիգրան Գալստյանը ևս կալանավորվել են

Գործարար Տիգրան Գալստյանը  կալանավորվեց՝ երկու ամիս ժամկետով: Քիչ անց դատարանը կհրապարակի նաև Հրայր սարկավագի խափանման միջոցի հարցով որոշումը։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մասիս Մելքոնյանի, բավարարեց Բագրատ Սրբազանին կալանավորելու քննիչի միջնորդությունը։ Բագրատ Սրբազանը երկու ամսով կալանավորեց։

Դատարանը բավարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը. Սարգսյանը նույնպես երկու ամսով կալանավորվեց։

Դատարանը բավարարել է նաև Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանին, Բագրատ Սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանին, բլոգեր Արմեն Ալեքսանյանի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին, Արա Ռոստոմյանին և Աղվան Արշակյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը։

Նշենք, որ Քննչական կոմիտեն 16 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ էր ներկայացվել դատարան:

Leave a Comment