Ոստիկանության առավել ակտիվություն ցուցաբերածները կպարգևատրվեն և պետական պարգևի կարժանանան․ Փաշինյան (տեսանյութ)


Տեսանյութ


Երեկ բացահայտվել է Հայաստանի պետականության, անվտանգության ու կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց  Նիկոլ Փաշինյանը։

«Բանականաբար, կանխվել է այդ պլանի իրագործումը»,- ասաց նա։ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց իրավապահ համակարգի բոլոր ներկայացուցիչներին։ «Առավոտյան հարցը քննարկել եմ ՀՀ նախագահի հետ, կարծում եմ, որ ԱԱԾ-ի, դատախազության, քննչական կոմիտեի, ՆԳՆ ոստիկանության առավել արդյունավետ գործած աշխատակիցներին պետք է ներկայացնենք պարգևատրման ու պետական պարգևի»,- հայտարարեց նա։

Փաշինյանը համոզված է՝ արդյունավետ քննություն տեղի կունենա, հետագա ընթացքի մասին իրավապահները հանրությանը կիրազեկեն։


Leave a Comment