
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը պետք է դադարեցնի գործունեությունը: «Ինչո՞ւ պետք է հանրապետականները ցանկանան, որ դեմոկրատների խոսափողը շարունակի գոյություն ունենալ»,- գրել է նա՝ Truth Social-ում: «Ոչ մի հանրապետական չպետք է քվեարկի դրա պահպանման օգտին»,- հավելել է ԱՄՆ առաջնորդը: