«Ի՞նչ անեն՝ իրենք իրենց դատապարտե՞ն». Ալեն Սիմոնյանը՝ 3 նախագահների կողմից ահաբեկչության փորձը չդատապարտելու մասին

«Միշտ տարբեր կենտրոնների
կողմից ցանկություն է եղել ներխուժել և խառնվել ՀՀ գործերին: Արդեն մեր
իմաստությունից է գալիս, թե որքանով մենք դա թույլ կտանք. ես վստահ եմ, որ մենք
այլևս դա թույլ չենք տալու: Մենք չէ
՝ ՀՀ ժողովուրդը: Հասկացել ենք, էլի»,- Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարեց ԱԺ նախագահ
Ալեն Սիմոնյանը:

Անդրադառնալով ռուսական
պաշտոնական հեռուստաընկերությունների որոշ ներկայացուցիչների միջամտությանը ՀՀ
ներքին գործերին
՝
Ալեն Սիմոնյանը վկայակոչեց ՀՀ ժողովրդի արձագանքը. «Ժողովուրդը հասկանում է՝ այո,
դրսից ուզում են ՀՀ-ն ֆորպոստացնել, բայց դա տեղի չի ունենալու, դա չի աշխատելու.
թող չփորձեն»:

«Նրանք
վերջացել են. ոչ Սերժ Սարգսյան կա, ոչ Քոչարյան, նրանք քաղաքական դիակներ են,
որոնք, ցավոք, ուզուրպացրել են ընդդիմադիր դաշտը 
և թույլ չեն տալիս նոր ընդդիմադիրներ ձևավորվեն կամ կլանում են էդ
մարդկանց, փչացնում են»,- ասաց Ալեն Սիմոնյանը և ընդգծեց. «Միգուցե երկաթե մանդատի
գործողությունը տնտեսական մասով տեսանելի է շատ, մնացած մասով՝ ոչ, բայց դա էլ է
լինելու, պրծավ, անցել է էդ ժամանակը, բոլորը պիտի պատասխան տան»:

Հարցին,
թե ինչու երեք նախագահները չեն դատապարտել ահաբեկչության փորձը, Ալեն Սիմոնյանն
ասաց. «Ի
՞նչ անեն՝ իրենք իրենց
դատապարտե
՞ն»:

Leave a Comment