Հրատապ է Սուրբ եկեղեցին մաքրել սրբապիղծ, պետականության դեմ «մարտնչող» գործակալ-ստահակներից. Վարդապետյան

Հոգևոր, մշակութային և ազգային ինքնամաքրման ու վերելքի համար հրատապ պահանջվում է Սուրբ եկեղեցին մաքրել սրբապիղծ, անբարո, պետականության դեմ «մարտնչող» գործակալ-ստահակներից։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է բժիշկ, հանրային գործիչ Վահան Վարդապետյանը:

«Կեցցե անկախ Հայաստանի Հանրապետությունը

Մշտապես քննադատել եմ իշխանությանը՝ անհրաժեշտ հետևողականություն չցուցաբերելու համար Սահմանադրական կարգը խախտելու, ինքնիշխանության և անկախ պետականության դեմ ուղղված գործողություններ իրականացնելու դեպքերում։

Այսօր հայտնվել ենք հիբրիդային պատերազմի կիզակետում, 5֊րդ շարասյունն իր ողջ կազմով՝ հոգևոր ու աշխարհիկ, ահել ու ջահել, կուսակցական ու պատգամավորական, նախագահական նախկիններ, մի խոսքով, ռսահպատակ քոծեր ու ստահակներ հայտարարել են համընդհանուր մոբիլիզացիա և մղում են կատաղի պայքար՝ վիժեցնելու գաղութացման դեմ մեր պայքարը։

Հոգևոր, մշակութային և ազգային ինքնամաքրման ու վերելքի համար հրատապ պահանջվում է Սուրբ եկեղեցին մաքրել սրբապիղծ, անբարո, պետականության դեմ «մարտնչող» գործակալ֊ստահակներից։

Չփորձեք ձեզանից եկեղեցին փրկելու և մաքրելու պայքարը կոչել պայքար եկեղեցու դեմ։ Վաղուց ի վեր մեր կողմից անընդունելի, Աստծո կողմից նզովված ու կարգալուծված տարրեր եք դուք, որ օր առաջ պետք է ինքնակամ հեռանաք և մաքրեք եկեղեցին ձեզանից։

Ահաբեկիչ, այլասերված ստահակներին Սուրբ և Սրբազան կոչելը պարզապես սրբապղծություն է։

Պահանջում եմ խստագույնս դատապարտել և պատժել ահաբեկչության մտահղացման ու կազմակերպման աջակից, մասնակից ու նպաստող յուրաքանչյուրին, հոկտեմբերի 27 տեսած հասարակությունը և իշխանությունը իրավունք չունի հանդուրժող, փափուկ կեցվածք ընդունել։

Կեցցե անկախ Հայաստանի Հանրապետությունը

Կեցցեն մեր իրավապահ մարմինները»,- գրել է Վարդապետյանը:

Leave a Comment