Գերագույն հոգևոր խորհուրդը պարտավոր է գիտակցել՝ դիմադրությունը նոր իրողություններին անիմաստ է. Գալջյան

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․

Այսօրվա բացահայտումները՝ իշխանությունը բռնությամբ զավթելու փորձի, զինված խմբերի ստեղծման, հրկիզումների, կիբերհարձակումների և նույնիսկ սպանությունների ծրագրերի վերաբերյալ, լրջագույն սպառնալիք էին Հայաստանի պետականությանը։

Ցավոք Մայր Աթոռը, ընտրել է ոչ թե օրենքի և պետության կողմը, այլ հանդես է եկել ի պաշտպանություն իրավապահների դեմ ուղղված քննադատության՝ անտեսելով կամ չգիտակցելով սպառնալիքի ողջ լրջությունը։

Գերագույն հոգևոր խորհուրդը պարտավոր է գիտակցել՝ դիմադրությունը նոր իրողություններին անիմաստ է։ Ժամանակն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ մինչեւ այս պահը պահպանելով կարգավիճակը, ստանձնի ամբողջական պատասխանատվությունը եկեղեցու հեղինակությունը խաթարելու համար և հնարավորինս շուտ հեռանա՝ թույլ տալով վերականգնել Եկեղեցու և պետության բնական սահմանները։

Leave a Comment