Իրանը հայտնում է պատերազմի պատճառով ներդրված ինտերնետ կապի սահմանափակումների վերացման մասին

Քաղաքականություն

25.06.2025 | 21:03

Իրանը վերականգնել է ինտերնետային, բջջային և ստացիոնար ծառայությունները մինչև հակամարտությունից առաջ եղած մակարդակը․  այս մասին հայտնել է Իրանի հաղորդակցության նախարար Սաթար Հաշեմին, գրում է Iran International-ը։

Երկրում միլիոնավոր մարդկանց վրա ազդած էլեկտրաէներգիայի անջատումը Հաշեմիի կողմից նկարագրվել է որպես «պարտադրված իրավիճակ», որը պայմանավորված է եղել ազգային անվտանգության հետ կապված մտահոգություններով: Իրանի պաշտոնյաները մեղադրել են Իսրայելին 12-օրյա հակամարտության ընթացքում թվային ցանցերը ռազմական գործողությունների նպատակին ծառայեցնելու  մեջ:

«Ես ներողություն եմ խնդրում ժողովրդից խափանումների համար», – ասել է Հաշեմին։

Ըստ ռեֆորմիստական ​​«Շարղ» թերթի՝ չորեքշաբթի օրը  իրանցի որոշ օգտատերեր վերականգնել են նախկինում արգելված հարթակներ մուտքը, ինչպիսիք են Instagram-ը և WhatsApp-ը, առանց VPN-ների կամ IP-ի քողարկման գործիքների։

Աղբյուրները լրատվամիջոցին հայտնել են, որ ակնհայտ ապաշրջափակումը ժամանակավոր և տեխնիկական բնույթի է, այլ ոչ թե օտարերկրյա հարթակների վերաբերյալ քաղաքականության փոփոխություն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a Comment