Բագրատ Գալստանյանին և օգնականին տանում են կալանքի

Հասարակություն

25.06.2025 | 18:05

«Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ արեքպիսկոպոս Գալստանյանին և նրա օգնական Մովսես Շարբաթյանին տանում են դատարան՝ կալանքի։ Այս մասին հայտնում են իրավապահ համակարգում Factor TV-ի աղբյուրները։

Նշենք, որ Քննչական կոմիտեն դեռևս նոր է կալանքի միջնորդությունները ներկայացում դատարան, այսինքն՝ դեռևս հայտնի չէ, թե որ դատավորներին են մակագրվելու միջնորդությունը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Քննչական կոմիտեն հայտնել է, որ «Սրբազան շարժում» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։

 

Արաքս Մամուլյան

Leave a Comment