2024-ի պլանը չի ստացվել քաղաքական գործիչների կողմից և անցել են «իրենց ձևերին»․ վկան՝ հայտնաբերված արսենալն է․ Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը
ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

Արդեն հսկայական առաջընթաց
կա․ երեկ հրապարակված պլանը ծաղրողները, անլրջացնողները, արհեստական բանականությանը
վերագրողները, դրա հեղինակումը ՔՊ-ին վերագրողներն արդեն ստիպված ընդունում են, որ
պլանը տեռորսրբերինն է եղել, բայց հիմա էլ կենտրոնացել են 2024թ․ վրա։ ՕԿ։ Ենթադրենք,
պլանը մշակվել է անցած տարի կամ անցած տարվա համար․ իսկ ինչո՞ւ չպետք է այն փորձարկվեր
իրականացնել 2025-ին, եթե 2024-ին դա չէր հաջողվել։

 

Ավելի վատ բան ասեմ․
Սամվել Կարապետյանն էր չէ ասել, որ եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա իրենք
«իրենց ձևով կմիջամտեն»։ Ահա՝ 2024-ի պլանը չի ստացվել քաղաքական գործիչների կողմից
և անցել են «իրենց ձևերին»․ վկան՝ հայտնաբերված ռադիոկապը, զենքերը, փամփուշտները,
սաղավարտները, հանդերձանքները, դրոնները և այլ արսենալն են։ Դրանք էլ հո 2024թ կամ
2024թ-ի նկարներ չե՞ն։ Այսինքն՝ Պլան Ա-ն չի ստացվել և փորձել են անցնել Պլան Բ-ին։
Այնպես որ՝ թվականից էլ մի բռնեք, դա բան չի տալիս ու բան չի փոխում․․․

Leave a Comment