Արման Թահմազյանը՝ 12-13 տարեկանների գրեպլինգի Ռուսաստանի առաջնության հաղթող

Կրասնոդարի երկրամասի պատանի ըմբիշ Արման Թահմազյանը ոսկի է նվաճել հունիսի 18-23-ը Կասպիյսկում կայացած 12-13 տարեկանների գրեպլինգի Ռուսաստանի առաջնությունում: Նա դարձել է լավագույնը մինչև 55 կգ քաշային կարգում:

Մինչև 42 կգ քաշային կարգում Ալբերտ Փարեմուզյանը բրոնզե մեդալ է բերել Կուբանին՝ երկրի ուժեղագույն մրցակիցների շրջանում գերազանց արդյունք ցուցաբերելով:

Մրցաշարին մասնակցել են ավելի քան 1300 մարզիկներ Ռուսաստանի 59 մարզից։

The post Արման Թահմազյանը՝ 12-13 տարեկանների գրեպլինգի Ռուսաստանի առաջնության հաղթող appeared first on Alphanews.

Leave a Comment