Փաշինյանը ԱԺ-ում ստատուս է գրում, քննչականում սկսում են «գործով» զբաղվել. Գեղամ Մանուկյան

https://arm.sputniknews.ru/20250625/pashinjany-azh-um-status-e-grum-qnnchakanum-sksum-en-gvortsvov-zbaghvel-gegham-manukjan-90618048.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/19/90613726_186:0:1138:714_1920x0_80_0_0_a0600a6635ad993e754e15cee616e00d.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գեղամ մանուկյան, նիկոլ փաշինյան, իշխանություն, հհ քննչական կոմիտե, բագրատ սրբազան, դատարան, կալանք

գեղամ մանուկյան, նիկոլ փաշինյան, իշխանություն, հհ քննչական կոմիտե, բագրատ սրբազան, դատարան, կալանք

Բաժանորդագրվել

Աժ ընդդիմադիր պատգամավորը կոչ է անում քննիչներին ոչ թե Նիկոլ Փաշինյանի ստատուսներով առաջնորդվել, այլ ընդունված գործընթացով և պատվով։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը լրագրողներին հայտնեց, որ կողմնակիցների հետ այժմ գնում են դատարան՝ Երևանի Նոր Նորքի ու Ավանի նստավայր, որտեղ քննվելու է Բագրատ սրբազանի կալանքի հարցը։

«12 ժամում պիտի կալանքի հարցը պիտի լուծվի։ Մենք հո գիտենք՝ իշխանության սրտի դատավոր կընտրեն», – ասաց Մանուկյանը։

Նա քննադատեց հավաքված լրագրողներին քննչական կոմիտեի հաղորդագրությունները առանց ստուգելու հրապարակելու և նրանց խոսնակը աշխատելու համար՝ ասելով, որ ՔԿ-ի ցանկացած հրապարակած ինֆորմացիա պետք է ստուգվի, նոր հրապարակվի։

«Ինչ աշխատանքի մասին կարող է խոսք գնալ, եթե Փաշինյանը ԱԺ-ում ստատուս է գրում, ու առանց գործընթացի քննչականում սկսում են «գործով» զբաղվել։ Պատիվ չկա, միմիայն ծառայություն է։ Բայց դա էլ է ժամանակոավոր։ Թող մի հատ իրենց հարցնեն՝ բա Արգիշտի Քյարամյանը ո՞ւր ա, բա Սասուն Խաչատրյանը ո՞ւր ա», – ասաց Մանուկյանը։

Աժ ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ ՀՀ ՔԿ–ի հայտնաբերած և հրապարակված զենքերն օրինական են, կան լիցենզավորման փաստաղթերը, ու այդտեղ անօրինական ու սենսացիոն ոչինչ չկա։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։

Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ զանգվածային խուզարկություններ են սկսվել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների տներում, խուզարկություններ են իրականացվում նաև ՀՅԴ անդամների և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տներում։
ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Ավելի ուշ իրավապահները բերման ենթարկեցին «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։ Ըստ ՔԿ-ի` «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների տանն իրականացվել են ավելի քան 90 խուզարկություններ, ձերբակալվել է 14 անձ։

Leave a Comment