«Սրբազան պայքար» ընդդիմադիր շարժման առաջնորդ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանին մեղադրանք է առաջադրվել։
Ինչպես ընդդիմադիր շարժումը հայտնել է սոցիալական ցանցերում, Հրայր սարկավագ Հակոբյանին և Աղասի Արշակյանին մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչության նախապատրաստում և իշխանության յուրացում հոդվածներով»։
Հունիսի 25-ին ԱԱԾ-ն խուզարկություններ էր իրականացրել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների բնակարաններում: Քննչական կոմիտեն հայտնել էր շարժման աջակիցների տներում քննչական, վարույթային գործողություններ իրականացնելու պատճառը «ՀՀ-ում ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ իրականացնելու» ծրագիրն էր, ինչը կանխվել է։ Կոմիտեն ավելի ուշ հրապարակել էր կառավարական կայքերի վրա կիբեռհարձակումների, զանգվածային բողոքի ցույցերին մասնակցելու համար խմբերի ձևավորման, ինչպես նաև իշխանությունը փոխելու համար ուժի կիրառման սցենարների թույլտվության մասին ձայնագրություններ։
Իշխանության զավթման փորձի շուրջ քրեական գործը հարուցվել էր Civic.am կայքի հրապարակած փաստաթուղթի հիման վրա՝ որակելով այն պետության «Հեղաշրջման պլան»։ ՔԿ-ն «Սրբազան շարժման» 14 աջակցի էր ձերբակալել՝ կատարելով 90 խուզարկություն։
