Փաշինյանի ու ՔՊ-ի շնորհիվ… Ադրբեջանը լիովին ապահովել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը





Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին՝ նշելով, թե դրանք ընթանում են երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև։

APA-ի փոխանցմամբ՝ Հաջիևն ասել է, որ բաց են մնում որոշակի հարցեր, որոնք նույնպես քննարկվում են աշխատանքային կարգով. 

«Երկու երկրների միջև այլևս պատերազմի գործոն չկա: Ադրբեջանը լիովին ապահովել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Հայկական օկուպացիոն ուժերը նույնպես դուրս են բերվել Ադրբեջանի տարածքից»,- հավելել է Հիքմեթ Հաջիևը։

Բայց ադրբեջանական թուրքերը շատ երախտամոռն են: Թեկուզ նույն Հաջիևը, ասում է, թե՝ Ադրբեջանը լիովին ապահովել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, բայց դրանից առաջ մի հատ չի նշում, որ՝ «Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ն շնորհիվ…»: Չեն գնահատում, էլի: 



Leave a Comment