ՀՀ-ն ՌԴ-ի կարևոր դաշնակիցն է․Կրեմլը՝ Հայաստանում հեղաշրջման փորձին վերաբերող հարցին ի պատասխան

Քաղաքականություն

25.06.2025 | 15:50

«Հայաստանը Ռուսաստանի կարևոր դաշնակիցն է, երկրներն ունեն զարգացած, բազմապրոֆիլ հարաբերություններ»,- այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Ռիա Նովոստին։

Նա նաև նշել է՝  Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանը լինի բարգավաճ և բարեկամական երկիր, բայց երկրի ներսում տիրող իրավիճակը նրա ներքին գործն է։

«Դա, իհարկե, Հայաստանի ներքին գործն  է։ Մենք, իհարկե, շահագրգռված ենք , որը Հայաստանում պահպանվի օրինականությունը, հանգստությունը։ Եվ որպեսզի Հայաստանը լինի բարգավաճ, կայուն երկիր, Ռուսաստանին բարեկամ», – լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը՝ պատասխանելով ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանում  պետական հեղաշրջման փորձի կանխման մասին հայտարարության վերաբերյալ Կրեմլի արձագանքի մասին հարցին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a Comment