Մոսկվան հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր սրացում տեղի չի ունենա․ Պեսկով



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ



Մոսկվան հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր սրացում տեղի չի ունենա, և որ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները կավարտվեն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովն ասել է, որ երկրները շատ մոտ են պայմանագրի վրա աշխատանքներն ավարտելուն: «Եվ մենք հուսով ենք, որ այս աշխատանքը կավարտվի: Այս պայմանագիրը շատ անհրաժեշտ է կայունության և տարածաշրջանում անվտանգության համար», – լրագրողներին ասել է մամուլի քարտուղարը։

Նա նշել է, որ Ռուսաստանը, եթե պահանջարկը լինի, պատրաստ է անել հնարավորը՝ այս գործընթացը հեշտացնելու համար։



Leave a Comment