Հուսով ենք ՝ Երևանի և Բաքվի միջև նոր էսկալացիա չի լինի. Պեսկով




 

Sputnik. Ռուսաստանը գտնում է, որ Հարավային Կովկասում անվտանգության համար խաղաղության պայմանագիրը խիստ անհրաժեշտ է:


 


Մոսկվայն հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր էսկալացիա տեղի չի ունենա, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:


 


«Մենք հույս ունենք, որ դա (Ադրբեջանի և Հայաստանի միջև էսկալացիա – խմբ.) տեղի չի ունենա։ Երկրները շատ մոտ են պայմանագրի (խաղաղության – խմբ.) աշխատանքների ավարտին։ Եվ հուսով ենք, որ այս աշխատանքը կավարտվի: Այդ պայմանագիրը շատ անհրաժեշտ է տարածաշրջանում մթնոլորտի կայունության և անվտանգության համար», – լրագրողներին ասել է Պեսկովը։


 


Նա ընդգծել է, որ Ռուսաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է ամեն ինչ անել այդ գործընթացին նպաստելու համար:


 


 



Leave a Comment