
Հայկական ժամանակ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երկրում պետական հեղաշրջման փորձը կանխելու մասին հայտարարությունը Երևանի ներքին գործն է:
Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Սա, անխոս, Հայաստանի ներքին հարց է, մենք, իհարկե, շահագրգռված ենք Հայաստանում կարգուկանոնի պահպանմամբ, որպեսզի Հայաստանը լինի բարգավաճ, կայուն երկիր, Ռուսաստանին բարեկամ», – պատասխանել է Պեսկովը այն հարցին, թե ինչպես է Կրեմլը արձագանքել երկրում տեղի ունեցող իրադարձություններին և ինչ են մտածում լարվածության աճի մասին։
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ իրավապահ մարմինները կանխել են «քրեաօլիգարխիկ հոգևորականության» կողմից Հայաստանի Հանրապետությունում իրավիճակը անկայունացնելու և իշխանությունը զավթելու ծրագիրը՝ հրապարակելով Քննչական կոմիտեի հաղորդագրությունը:
