ՀՀ ազգային շահերի վտանգող Նիկոլ Փաշինյանի գործողությունների դեմ պայքարող մոտ 10 մարդ արգելանքի է վերցվել։
Մամուլում շրջանառվող տեղեկության համաձայն ձերբակալվել է Բագրատ Սրբազանը, որին, ըստ ամենայնի, կներկայացվի մեղադրանք ու կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարան, զոհված զինծառայողի հայր Արա Ռոստոմյանը, գնդապետ Միհրան Մախսուդյանը, ազատամարտիկ, ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը, գործարար Տիգրան Գալստյանը, բլոգեր Արմեն Ալեքսանյանը։ Նշվում է նաեւ Բագրատ Սրբազանի կողմնակից Մովսեսի ձերբակալության մասին, ինչպես նաեւ «Սրբազան պայքարի Լիդյա Մանթաշյանին։
ՔԿ-ն պաշտոնական որեւէ հաղորդագրություն չի տարածել ձերբակալված անձանց վերաբերյալ, իսկ հեռախոսազանգերին չեն պատասխանում։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին, երբ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Էրդողանի հետ հանդիպելու, ոստիկանության ներքին զորքերը գրավել էր մայրաքաղաքը ու մոտ 80 մարդու բերման ենթարկել։ ՔԿ-ն հայտարարեց, որ նշված անձինք չեն ներկայացվել նախաքննական մարմին եւ որ իրենց մոտ որեւէ վարույթ չի քննվում։ Երեկ իշխանամերձ լրատվականով տարածվեց «հեղաշրջան պլանի» մասին ինչ-որ նյութ, որի տիրաժավորմանն անմիջական մասնակցություն ունեցան Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը, ինչից հետո ՔԿ-ն հայտարարեց այն քննության առարկա դարձնելու մասին, իսկ այսօր արդեն սկսվել են քաղաքական ընդդիմախոսների ձերբակալությունները։