
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է Իրանին հասցված ավիահարվածների մասին տեսանյութ, որն ուղեկցվում է Vince Vance & the Valiants խմբի «Ռմբակոծի՛ր Իրանը» երգով։
«Գնալ մզկիթ, քարեր նետել, այաթոլլային ասել՝ «ես քեզ դագաղի մեջ եմ դնելու։ Ռմբակոծե՛լ Իրանը։ Ռմբակոծե՛լ Իրանը», – ասվում է երգի մեջ՝ B-2 կործանիչների կողմից ռումբեր նետելու ժամանակ։ Հենց այս ռմբակոծիչներն էին օգտագործվում ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու համար։