«Ինտերի» հարձակվող Մեհդի Թարեմին կարողացել է լքել Թեհրանը՝ ավելի քան 1000 կմ վազքից հետո: Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Թարեմին կարողացել է լքել Իրանի մայրաքաղաքը և մեկնել իր հայրենի Բուշեհր։ Խաղացողը նաև կապ է հաստատել ակումբի մենեջերի հետ, ինչպես նաև անձամբ խոսել է իտալական ակումբի գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուի հետ և թիմի չաթում գրել է, որ իրեն լավ է զգում և հեռու է պայթյուններից։
Նշվում է, որ Թարեմին ինքնուրույն մարզվում է և պատրաստ է ցանկացած պահի միանալ «Ինտերին» Աշխարհի ակումբային առաջնությունում։