«Ստրասբուրգի» սենեգալցի կիսապաշտպան Հաբիբ Դիարան կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։
Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
Ըստ աղբյուրի՝ աֆրիկացի կիսապաշտպանի տրանսֆերի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Մադրիդի «Ատլետիկոն»։ Մադրիդյան ակումբն արդեն նախնական բանակցություններ է վարել Դիարայի հետ։
21-ամյա կիսապաշտպանի հնարավոր գործարքի գումարը գնահատվում է 25 միլիոն եվրո։
Նախորդ մրցաշրջանում Հաբիբը Ֆրանսիայի առաջնությունում անցկացրել է 30 հանդիպում՝ խփելով չորս գոլ և կատարելով հինգ գոլային փոխանցում։