Մամիկոն Ղարիբյանը Հնդկաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում 2-րդ տեղն է զբաղեցրել

Գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը կիսել է 1-2-րդ հորիզոնականները Հնդկաստանում անցկացված «Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարում, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Մամիկոնը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր և միայն լրացուցիչ ցուցանիշներով զիջել հնդիկ գրոսմայստեր Լալիթ Բաբուին՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը:

Նշվում է, որ մրցանակակիրների շարքում են նաև գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը և միջազգային վարպետ Արսեն Դավթյանը, որոնք 7 միավորով զբաղեցրել են համապատասխանաբար 6-րդ և 7-րդ հորիզոնականները:

Leave a Comment