Չորս ֆուտբոլիստներ մոտ են Մանչեսթեր Սիթին լքելուն․ հայտնի են անունները — Armsport.am

«Մանչեսթեր Սիթին» գտնվում է վերկառուցման փուլում։ Ակումբն արդեն այս ամառ մի քանի նոր խաղացողների հետ պայմանագիր է կնքել և այժմ աշխատում է աջ պաշտպանի դիրքը ուժեղացնելու ուղղությամբ։

Այնուամենայնիվ, որոշ ֆուտբոլիստներ, ամենայն հավանականությամբ, կլքեն «քաղաքայինների» ճամբարը։ The Athletic-ի տեղեկություններով՝ «Սիթին» ծրագրում է վաճառել առնվազն չորս խաղացողի։

Աղբյուրը փոխանցում է, որ ակումբը լքելուն մոտ են՝

35-ամյա Քայլ Ուոքերը

29-ամյա Կալվին Ֆիլիպսը

29-ամյա Ջեք Գրիլիշը

22-ամյա Ջեյմս Մաքաաթին

Նշենք, որ Ուոքերն ու Ֆիլիպսը այս ամռանը վերադարձան «Սիթի»՝ վարձակալությունից հետո։

Ներկայումս «Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին տուրի «Յուվենտուսի» դեմ խաղին։

Leave a Comment