Իսրայելը տեղեկացրել է Իրանի հետ պատերազմի ժամանակ իր կրած կորուստներն ու վնասները

Իսրայելում իրանական հարձակումների հետևանքով զոհվել է 28 մարդ, վիրավորվել՝ 1472-ը։ Դրա մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։
«Պատերազմի սկզբից ի վեր Իսրայելի տարածքի վրա արձակվել է մոտ 550 հրթիռ։ Գործարկվել է ավելի քան 1000 անօդաչու թռչող սարք։
Իսրայելի հարկային մարմինը վնասի փոխհատուցման 38 հազար 700 հայց է ստացել։ Ավելի քան 15 հազար 500 մարդ կորցրել է իր կացարանը», -նշել է Գենդելմանը։
Իսրայելի օդային տարածքը փակվել է, մոտ 150 հազար քաղաքացիների հնարավորություն չի ունեցել վերադառնալու տուն, հաղորդում է Israel News-ը։

Leave a Comment