ՊՍԺ-ի հարձակվող Բրեդլի Բարկոլան կարող է շարունակել իր կարիերան Անգլիայում, հաղորդում է L’Equipe-ը։
Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է «Արսենալը»։ Ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև «Բավարիան» և «Լիվերպուլը»։
2024/25 մրցաշրջանում Բարկոլան բոլոր մրցաշարերում անցկացրել է 60 հանդիպում, խփել 21 գոլ և կատարել 20 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։