ԵՄ-Հայաստան նոր օրակարգը գրեթե պատրաստ է. Մարագոս




reopen.media Եվրոպական միությունը և Հայաստանը մոտենում են գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտին։ ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի շրջանակներում կայացած քննարկման ժամանակ: Այս մասին ասել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։


 


Ըստ նրա՝ ԵՄ-ի առաջնահերթություններից է Հայաստանի կայունության ամրապնդումը։ Այդ նպատակով անցած տարի ներկայացվել է կայունության և աճի բարելավման ծրագիր, որը ներառում է բազմաթիվ կոնկրետ քայլեր՝ տնտեսության դիվերսիֆիկացումից մինչև եվրոպական չափանիշների ներդրում մտավոր սեփականության և սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտներում։


 


ԵՄ դեսպանը նշել է, որ բազմաթիվ ենթահանձնաժողովներ արդեն գործում են, իսկ հուլիսին Բրյուսելում տեղի կունենա գործընկերության գլխավոր կոմիտեի նիստը։


 


 


 


 



Leave a Comment