Թրամփը հայտարարել է, որ Իրանում «ռեժիմի փոփոխություն» չի ցանկանում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Իրանում «ռեժիմի փոփոխություն» տեսնել չի ցանկանում, հաղորդում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ դա քաոսի կհանգեցնի։ 
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով մեկնելու ճանապարհին Թրամփը Air Force One ինքնաթիռում լրագրողներին ասել է, որ Իրանը միջուկային զենք չի ունենա։
Նա հավելել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է իրեն և առաջարկել օգնել լուծել իրանական խնդիրը։

Leave a Comment