
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում են հանդիպել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում՝ հունիսի 25-ի կեսօրին, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Զելենսկու գրասենյակի բարձրաստիճան պաշտոնյայի։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն պատժամիջոցների և Կիևին զենքի մատակարարման հարցերը։
Նշենք՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը նախատեսված է հունիսի 24-25-ը՝ Հաագայում։