Սեփական լեզուն կտրած ռեցիդիվիստը հարցաքննության ժամանակ կերել է քրեական գործը – ՓԱՍՏԻՆՖՈ

Բազմիցս դատապարտված ռեցիդիվիստ Մամուկա Չխապելիան ՌԴ Վոլոկոլամսկի քննչական մեկուսարանում հարցաքննության ժամանակ կերել է քրեական գործի թերթերի մի մասը։ Այս մասին հայտնում է «Московский комсомолец»-ը։

Պարբերականը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ դեկտեմբերի 19-ին քննիչը եկել է քննչական մեկուսարան՝ հարցաքննության։ Այնուհետև մեղադրյալը ձեռքերը մտցրել է ճաղերի միջով, պոկել քրեական գործի թերթերի մի մասը և կերել դրանք: Նրան կարող են մեղադրանք առաջադրել նախաքննության գործունեությանը խոչընդոտելու համար։

Չխապելիան բազմիցս դատվել է։ 2020 թվականին Մինուսինսկ քաղաքի բանտում գտնվելու ժամանակ նա կտրել է իր լեզվից մի կտոր։

Աղբյուր` Փաստինֆո



Source link

Leave a Comment