Վրաերթ Երևանում․ կինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Բաժանորդագրվել

«Kia»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Այսօր՝ հունիսի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում. ժամը 10:00-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Արցախի պողոտայում՝ «Անի» հանրախանութի դիմաց, վրաերթի է ենթարկել չթույլատրված հատվածով անցնող կին հետիոտնի: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Կայքը գրում է, որ դեպքից հետո վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և մինչև բժիշկների ժամանելը հարևանությամբ գործող յուղման կետի և հանրախանութի աշխատակիցների հետ օգնություն է ցուցաբերել կնոջը։ Վրաերթի ենթարկվածը, սակայն, հիվանդանոցի ճանապարհին մահացել է:

Երևանում վրաերթի են ենթարկվել մայրն ու նրա 5 տարեկան որդին

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը:

Leave a Comment