Ձերբակալվել է Մարտուն Գրիգորյանի հորեղբոր որդին. մանրամասներ` Գյումրիում հնչած կրակոցներից. Hraparak.am


Քաղաքականություն


Hraparak.am-ի տեղեկություններով՝ հունիսի 19֊ին Գյումրիում տեղի ունեցած միջադեպի հիմքում քաղաքական տարաձայնություններ են եղել։

Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Գյումրիում՝ քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող հայտնի Հացատան մոտակայքում արձանագրվել էր միջադեպ, որն ուղեկցվել է վիճաբանությամբ, ծեծկռտուքով և կրակոցով, մեկ անձ վիրավորվել է, մյուսները ծեծկռտուքի հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել։ 

Մեր տեղեկություններով՝ վիճաբանությունը տեղի է ունեցել Գյումրիում հայտնի Շեկո մականունով անձի և ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբոր որդու միջև։ Ավելին, տեղեկացանք, որ վերջինս միջադեպի շրջանակում ձերբակալվել է։ Ոստիկանությունից հաստատեցին մեր տեղեկությունը` նշելով, որ դեպքի առթիվ կան ձերբակալվածներ։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կողմերի միջև տարաձայնությունները առաջացել են դեռևս ՏԻՄ ընտրությունների ժամանակ և դրանից հետո ստեղծված ներքաղաքական զարգացումների հետ են առնչվում։ Ըստ նույն աղբյուրների՝ վիճաբանության առանցքում եղել են նախկին նախագահներին հետ կապված`  սերժական և քոչարյանական թեզերը։


Leave a Comment