Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու ծրագրին

Իրանի խորհրդարանի համապատասխան հանձնաժողովը հաստատել է ծրագիրը, որը նախատեսում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցության դադարեցում, հաղորդում է Tasnim-ը։
Ավելի վաղ՝ հունիսի 23-ին, խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Քալիբաֆը հայտարարել էր, որ Իրանի խորհրդարանը պատրաստվում է ընդունել օրինագիծ, որով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ համագործակցությունը կդադարեցվի՝ այդ միջազգային կառույցի քաղաքականացված դիրքորոշման պատճառով։
«Մենք՝ խորհրդարանում, պատրաստվում ենք ընդունել օրինագիծ, որը կկասեցնի Իրանի համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ, մինչև այս միջազգային կազմակերպության մասնագիտական ​​վարքագծի օբյեկտիվ երաշխիքներ չունենանք», -հայտարարել էր Քալիբաֆը։

Leave a Comment