Ահաբեկչությունը կատարվել է Կիևի շահերից ելնելով. «Կրոկուսի» գործով քննությունն ավարտվել է

https://arm.sputniknews.ru/20250623/ahabekchutjuny-katarvel-e-kievi-shaheric-elnelvov-krvokusi-gvortsvov-qnnutjunn-avartvel-e-90543391.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/16/73730609_17:0:2746:2047_1920x0_80_0_0_5919c18b1a411259ce0cf8fc58ca9493.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, կրոկուս սիթի հոլ, նախաքննություն

ռուսաստան, կրոկուս սիթի հոլ, նախաքննություն

Բաժանորդագրվել

19 մեղադրյալների առնչվող քրեական գործը ուղարկվել է դատախազին:

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Ռուսաստանի քննչական կոմիտեն ավարտել է «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը: ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։

Նրա խոսքով՝ ՔԿ–ն պարզել է, որ «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունը ծրագրվել և իրականացվել է Ուկրաինայի իշխանությունների շահերից ելնելով՝ իրավիճակն ապակայունացնելու նպատակով. Գրոհայինները ցանկացել են ահաբեկչություն իրականացնել նաև Կասպիյսկի առևտրի կենտրոնում։

«Քննությամբ պարզվել է, որ այդ անմարդկային հանցագործությունը ծրագրվել և կատարվել է Ուկրաինայի գործող ղեկավարության շահերից ելնելով՝ մեր երկրում քաղաքական իրավիճակն ապակայունացնելու նպատակով։ Բացի այդ, մի շարք մեղադրյալներ ծրագրել էին պայթեցնել Դաղստանի Հանրապետության Կասպիյսկ քաղաքի զվարճանքի համալիրը, սակայն այդ հանցագործությունը կանխվել է», – հայտարարել Է Պետրենկոն։

Նրա խոսքով՝ «Կրոկուսում» ահաբեկչության նախապատրաստությունը սկսվել է մի քանի ամսում, մի շարք կասկածյալների ՌԴ են մեկնել արտասահմանից, որտեղ նախապատրաստություն են անցել:

«ՌԴ-ում արգելված «Վիլայաթ Խորասան» ահաբեկչական կազմակերպության անդամները, ինչպես նաև նրանց հանցակիցներն ու ահաբեկիչներին զինած անձինք, կախված յուրաքանչյուրի ստանձնած դերից, մեղադրվում են ահաբեկչական գործողության, ահաբեկչական գործողության աջակցման, ահաբեկչական գործունեության իրականացման նպատակով նախապատրաստություն անցնելու, ահաբեկչական կազմակերպության գործունեության կազմակերպման և նմանօրինակ կազմակերպության գործունեությանը մասնակցելու մեջ», – ասել է Պետրենկոն:

Բացի այդ, նրանք մեղադրվում են զենք-զինամթերքի, պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության, պայթուցիկ նյութերի վերասարքավորման կամ վերանորոգման և ահաբեկչության նախապատրաստման, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու վայրում օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կեղծ գրանցման մեջ:

Պետրենկոն նաև հայտնել է, որ 19 մեղադրյալների առնչվող քրեական գործն ուղարկվել է դատախազին` դատարան փոխանցելու համար: Ահաբեկչական կազմակերպության երկու ղեկավարների և չորս անդամների նկատմամբ նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք` Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքի համերգասրահում 2024 թվականի մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչությունը 145 մարդու կյանք խլեց։ Հարձակվողները կրակ էին բացել շենքում գտնվող մարդկանց ուղղությամբ և հրկիզել դահլիճը։
«Կրոկուսի» ահաբեկչության մասնակիցների գործողությունների ժամանակագրությունը վերականգնվել է

Leave a Comment