Շատ երկրներ ոչ պաշտոնապես դատապարտել են Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածները. Fars

Շատ երկրների կառավարություններ, որոնք չէին կարող բացահայտ հակաամերիկյան դիրքորոշում ընդունել, Թեհրանի հետ գաղտնի նամակագրության մեջ դատապարտել են Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածները։ Այս մասին հաղորդում է Fars գործակալությունը՝ հղում անելով աղբյուրին։
Լրատվամիջոցի տեղեկությունների համաձայն, շատ երկրներ նամակագրության կամ ոչ պաշտոնական շփումների միջոցով «այս ռազմական ագրեսիայի վերաբերյալ իրենց դժգոհությունն ու անհամաձայնությունն են արտահայտել»։
Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ։ Մեկ օր անց Իսլամական Հանրապետությունը պատասխան հարձակում է իրականացրել։ Փոխադարձ հարվածները շարունակվում են։ Երկու կողմերն էլ հայտնում են այդ հարձակումների հետևանքով զոհերի և վիրավորների մասին։
ԱՄՆ-ն զինված հակամարտության մեջ է մտել դրա սրացումից ինը օր անց. հունիսի 22-ի գիշերն ամերիկյան ռմբակոծիչները գրոհել են Իրանի երեք միջուկային օբյեկտները՝ Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում։

Leave a Comment