Apple-ը նախատեսում է ԱԲ օգտագործել չիպերի դիզայնում

Apple-ը ցանկանում է գեներատիվ արհեստական բանականություն կիրառել՝ չիպերի նախագծման գործընթացն արագացնելու համար։

Այս մասին Բելգիայում ունեցած ելույթի ժամանակ նշել է ընկերության սարքավորումների ավագ փոխնախագահ Ջոնի Սրուջին, որը նույն ժամանակ մրցանակ է ստացել Imec կիսահաղորդիչային հետազոտական խմբի կողմից։

Սրուջին ասել է, որ չիպերի մշակման մեջ գլխավոր դասերից մեկն Apple-ի համար եղել է նորարարական գործիքների ներդրումը, սյդ թվում՝ ԱԲ-ով գործող դիզայնի ծրագրերը Cadence-ի և Synopsys-ի նման ընկերություններից։ Նրա խոսքով՝ գեներատիվ ԱԲ-ն կարող է զգալիորեն բարձրացնել արտադրողականությունը։

Նա նաև հիշել է Apple-ի համարձակ անցումը Intel-ի չիպերից Apple Silicon չիպերի, ասելով, որ դա մեծ ռիսկ էր՝ առանց երկրորդային պլանի, բայց հաջողություն բերեց շնորհիվ ծրագրային ապահովման հսկայական աշխատանքի։

Leave a Comment